Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-116-Ո-383 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

                                                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

           2022 թվականի դեկտեմբերի 12-ին, դռնփակ նիստում, քննարկելով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 117-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                     Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

           1. Հանրապետության նախագահին առաջարկել Գոհար Վարդանի  Գրիգորյանի թեկնածությունը` Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

          2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Գոհար Վարդանի Գրիգորյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից:

          3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

           

                                                                                                   Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

               2022թ. դեկտեմբերի 12

                       ք. Երևան