ԲԴԽ-3-Ո-7 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԻ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԻ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ
ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով Վարչական դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի գրությունը, Վարչական դատարանում ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին կետով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանի՝ Երևան քաղաքի նստավայրի սպասարկման տարածքներից բաշխվելիք գործերի համար 2023 թվականի հունվարի 18-ից սահմանել 50% առանձին տոկոսաչափ՝ մինչև Վարչական դատարանի Լոռու և Տավուշի մարզերի վարչական տարածքները սպասարկող դատավորի նշանակումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. հունվարի 16
ք. Երևան