Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-5-Ո-11 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՌԱԶՄԻԿ ՄԱՐԻԿՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ՇԻՐՈՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԵՎ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

                                                                                               Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                           ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ

                                          ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՌԱԶՄԻԿ ՄԱՐԻԿՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ՇԻՐՈՅԱՆԻ, ԱՐՄԵՆ

                                      ՊՈՂՈՍՅԱՆԻ ԵՎ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

                                                     ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

                Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնակատարի՝ 17․01․2023թ․ թիվ ԴԴԱ-8Ե-11395 և 18.01.2023թ. թիվ ԴԴԱ-8Ե-12394 գրությունները և ղեկավարվելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 8-րդ և 11-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                              Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է

 

         1. Արձանագրել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Ռազմիկ Մարիկյանը,  Արմեն Շիրոյանը, Արմեն Պողոսյանը և Գևորգ Պողոսյանը 2023 թվականի հունվարի 18-ից ձեռք են բերել ռեզերվային դատավորի կարգավիճակ։

         2․ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում առկա չեն համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորներ՝ արձանագրել, որ 2023 թվականի հունվարի 18-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում առկա է դատավորի պաշտոնի թվով 4 (չորս) թափուր տեղ։

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                      Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

                                           

             2023թ. հունվարի 18

                     ք. Երևան