ԲԴԽ-13-ԱՈ-6 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 30-ի թիվ ԲԴԽ-13-Ո-49 որոշմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Լիազորել Դատական դեպարտամենտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Գագիկ Արայի Հարությունյանին, ապահովելու դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գրավոր քննության կազմակերպման և անցկացման աշխատանքների ողջ ընթացքը՝ վերջինիս վերապահելով Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 30-ի թիվ ԲԴԽ-13-Ո-49 որոշմամբ լիազոր ներկայացուցչին վերապահված իրավունքները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. հունվարի 30
ք. Երևան