ԲԴԽ-43-ԱՈ-13 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2023 թվականի ապրիլի 14-ին, քննարկելով դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակներում ընդգրկված անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի նիստում ներկայացնելու համար զեկուցողներ ընտրելու հարցը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով, 94-րդ հոդվածի 3-րդ մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-40-Ո-110 որոշման 13-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակներում ընդգրկված անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի նիստում ներկայացնելու համար ընտրել զեկուցողներ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2023թ. ապրիլի 14
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2023 թվականի ապրիլի 14-ի
թիվ ԲԴԽ-43-ԱՈ-13 որոշման
Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակներում ընդգրկված անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի նիստում ներկայացնելու համար ընտրված զեկուցողներ
|
Բարձրագույն դատական խորհրդի զեկուցող անդամի ազգանունը, անունը: |
Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձի մասնագիտացումը, ազգանունը, անունը: (քրեական մասնագիտացման բաժին, քաղաքացիական մասնագիտացման բաժին և վարչական մասնագիտացման բաժին) |
|
Աթաբեկյան Արթուր |
Գասպարյան Նարեկ (վարչական մասնագիտացում) Մուրադյան Հերմինե (վարչական մասնագիտացում)
|
|
Գրիգորյան Հայկ |
Թորոսյան Նարինե (քաղաքացիական մասնագիտացում)
|
|
Թումանյանց Երանուհի
|
Առաքելյան Ռիմա (քրեական մասնագիտացում)
|
|
Խաչատուրյան Դավիթ |
Մելքոնյան Մասիս (քրեական մասնագիտացում)
|
|
Հովսեփյան Նաիրա |
Բոյաջյան Լուսինե (վարչական մասնագիտացում)
|
|
Մեսրոպ Մակյան
|
Շիլաջյան Աննա (քաղաքացիական մասնագիտացում) |
|
Արշակ Վարդանյան |
Սանթրոսյան Տիգրան (վարչական մասնագիտացում)
|
|
Քրիստինե Մկոյան
|
Կյուրեղյան Էդգար (վարչական մասնագիտացում) |
|
Վիգեն Քոչարյան |
Վարդանյան Սյուզաննա (վարչական մասնագիտացում) |