Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-55-Ո-185 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԿԱՐԵՆ ՖԱՐԽՈՅԱՆԻ, ԱՆՆԱ ԴԱՆԻԲԵԿՅԱՆԻ, ՆԵԼԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ, ԱՐՏՈՒՇ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ, ԴԱՎԻԹ ԲԱԼԱՅԱՆԻ, ՎԱՉԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ, ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆ

                  Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Կարեն Ֆարխոյանի, Աննա Դանիբեկյանի, Նելլի Բաղդասարյանի, Արտուշ Գաբրիելյանի, Դավիթ Բալայանի, Վաչե Մարգարյանի, Դավիթ Հարությունյանի, Արման Հովհաննիսյանի, Հարություն Մանուկյանի, Վահե Միսակյանի, Վարդան Գրիգորյանի, Վահագն Մելիքյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր Գոռ Հարությունյանի և Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, համապատասխան դատարանների նախագահների գրությունները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

           

                                                                                                         ՈՐՈՇՈՒՄ է

                1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Կարեն Ֆարխոյանի, Աննա Դանիբեկյանի, Նելլի Բաղդասարյանի, Արտուշ Գաբրիելյանի, Դավիթ Բալայանի, Վաչե Մարգարյանի, Դավիթ Հարությունյանի, Արման Հովհաննիսյանի, Հարություն Մանուկյանի, Վահե Միսակյանի, Վարդան Գրիգորյանի, Վահագն Մելիքյանի անուն-ազգանունները հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի հունիսի 6-ից հունիսի 16-ը ներառյալ։

               2. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի հունիսի 6-ից օգոստոսի 11-ը ներառյալ։

               3. Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր Գոռ Հարությունյանի անուն-ազգանունը, բացառությամբ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված ակտերի վերանայման գործերի,   հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի հունիսի 6-ից հունիսի 16-ը ներառյալ։

              4. Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի հունիսի 6-ից սեպտեմբերի 6-ը ներառյալ։

              5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                  

                                                                                          Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 2023թ. հունիսի 5

                         ք. Երևան