ԲԴԽ-65-Ո-198 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ ԲԴԽ-65-Ո-172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ-170-Ն օրենքի 1-ին հոդվածը, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-575-Ն օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 30-ի «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների պաշտոնական գրությունների ձևաթղթերը և ելքի համարակալումները, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների կնիքների և դրոշմակնիքների նկարագրությունը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-65-Ո-172 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) Որոշման 1-ին հավելվածը լրացնել Ձև 12.1-ով՝ համաձայն հավելված 1-ի,
2) Որոշման 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով․
«11.1 Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմ՝ ԴԴԱ-4.1
տվյալ համարակալումը դրվում է Հավելված 1-ի Ձև 12.1-ով հաստատված ձևաթղթի վրա:»։
3) Որոշման 3-րդ հավելվածում Ձև 2-ը լրացնել «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմ» անվանմամբ աշխատակազմի կնիքի ուրվագծով (գծապատկերով)՝ համաձայն հավելված 2-ի։
4) Որոշման 4-րդ հավելվածում Ձև 2-ը լրացնել «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան» անվանմամբ աշխատակազմի դրոշմակնիքների ուրվագծերով (գծապատկերներով)՝ համաձայն հավելված 3-ի։
2. Ուժը կորցրած ճանաչել Որոշման 4-րդ հավելվածի Ձև 2-ի «ՀՀ վերաքննիչ քրեական դատարան հակակոռուպցիոն» և «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հակակոռուպցիոն» անվանմամբ աշխատակազմերի դրոշմակնիքների ուրվագծերը (գծապատկերները)։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. հունիսի 26
ք. Երևան