Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-65-Ո-199 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄԵՍՐՈՊ ՄԱԿՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄԵՍՐՈՊ ՄԱԿՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Քննարկելով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, դատարանի նախագահի պաշտոնակատար Մեսրոպ Մակյանի դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                     ՈՐՈՇՈՒՄ է

         1. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին բաշխվելիք գործերի համար 2023 թվականի հունիսի 27-ից սահմանել 75% տոկոսաչափ՝ մինչև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի ընտրվելը։

         2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                               Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

                2023թ. հունիսի 26

                         ք. Երևան