Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-68-Ո-215 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի ԹԻՎ ԲԴԽ-21-Ո-68 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-575-Ն օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                              Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

          1. Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի ապրիլի 8-ի «Դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը դատարաններում շրջանառելու կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-21-Ո-68 որոշումն ուժը կորցրած ճանաչել:

          2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                  Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

         

 

 

 

 

 

           2023թ. հուլիսի 3

               ք. Երևան