Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-68-Ո-213 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ ԲԴԽ-7-Ո-30 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Հիմք ընդունելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-575-Ն օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                  Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

         1. Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հունվարի 31-ի «Դատական կարգադրիչների ծառայությունում առաջին անգամ որպես դատական կարգադրիչ ծառայության անցնող քաղաքացիների երդման կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-7-Ո-30 որոշումն ուժը կորցրած ճանաչել:

          2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

         ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                  Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

         

 

 

 

            2023թ. հուլիսի 3

                 ք. Երևան