ԲԴԽ-83-Ո-247 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի ԹԻՎ ԲԴԽ-77-Ո-233 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասը, 89-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի օգոստոսի 21-ի «Բարձրագույն դատական խորհրդի և Հայաստանի Հանրապետության դատարանների պահուստային ֆոնդից գումար հատկացնելու և Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 5-ի թիվ ԲԴԽ-2-Ո-3 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ ԲԴԽ-77-Ո-233 որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «4241 Մասնագիտական ծառայություններ» բառերը փոխարինել «5122 Վարչական սարքավորումներ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. սեպտեմբերի 18
ք. Երևան