ԲԴԽ-84-Ո-254 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ ԲԴԽ-31-Ո-74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի «Դատական դեպարտամենտում դատական ծառայության, հայեցողական պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-31-Ո-74 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 3-րդ հավելվածի 123.7.1-ին կետի «Հաստիքների քանակը» սյունակի «32» թիվը փոխարինել «33» թվով:
2) Որոշման 3-րդ հավելվածի 128-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «8» թիվը փոխարինել «7» թվով,
3) Որոշման 3-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 132-րդ և 133-րդ կետերով.
«
|
132. |
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի գրասենյակի առաջին կարգի մասնագետ |
մասնագիտական, 7-րդ |
1 |
|
133. |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի գրասենյակի առաջին կարգի մասնագետ |
մասնագիտական, 7-րդ |
1 |
»,
4) Որոշման 3-րդ հավելվածի «Ընդամենը՝» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «480» թիվը փոխարինել «482» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. սեպտեմբերի 26
ք. Երևան