ԲԴԽ-86-Ո-258 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԷԴՎԱՐԴ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի և Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի, Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի գրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ից 2024 թվականի հունվարի 12-ը ներառյալ:
2. Վերաքննիչ Վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանի անունը-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ից նոյեմբերի 13-ը ներառյալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. հոկտեմբերի 10
ք. Երևան