Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-86-Ո-256 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ ԲԴԽ-31-Ո-74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                    Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

1.Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի «Դատական դեպարտամենտում դատական ծառայության, հայեցողական պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-31-Ո-74 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1)Որոշման 1-ին հավելվածի 99-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «16» թիվը փոխարինել «13» թվով,

2)Որոշման 1-ին հավելվածի 114-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «16» թիվը փոխարինել «13» թվով,

3)Որոշման 1-ին հավելվածի Ընդամենը՝ տողի «Հաստիքների քանակը» սյունակի «509» թիվը փոխարինել «503» թվով:

4)Որոշման 3-րդ հավելվածի 123.6-րդ կետի  «Հաստիքների քանակը» սյունակի «15» թիվը փոխարինել «16» թվով,

5)Որոշման 3-րդ հավելվածի 123.7.2-րդ կետի  «Հաստիքների քանակը» սյունակի «39» թիվը փոխարինել «40» թվով,

6)Որոշման 3-րդ հավելվածի 123.10-րդ կետի  «Հաստիքների քանակը» սյունակի «15» թիվը փոխարինել «16» թվով,

7)Որոշման 3-րդ հավելվածի 123.11.2-րդ կետի  «Հաստիքների քանակը» սյունակի «39» թիվը փոխարինել «40» թվով,

8)Որոշման 3-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 134-րդ և 135-րդ կետերով.

«

134.

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավար

մասնագիտական, 6-րդ

1

135.

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի քարտուղար

մասնագիտական, 6-րդ

1

»,

9)Որոշման 3-րդ հավելվածի Ընդամենը՝ տողի «Հաստիքների քանակը» սյունակի «482» թիվը փոխարինել «488» թվով,

10)Որոշման 4-րդ հավելվածի 9-րդ կետի  «Հաստիքների քանակը» սյունակի «16» թիվը փոխարինել «13» թվով,

11)Որոշման 4-րդ հավելվածի 10.2-րդ կետի  «Հաստիքների քանակը» սյունակի «40» թիվը փոխարինել «41» թվով,

12)Որոշման 4-րդ հավելվածի 11-րդ կետի  «Հաստիքների քանակը» սյունակի «11» թիվը փոխարինել «12» թվով,

13)Որոշման 4-րդ հավելվածի 9.1-րդ կետի  «Հաստիքների քանակը» սյունակի «15» թիվը փոխարինել «16» թվով:

       2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                             Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

            2023թ. հոկտեմբերի 10

                    ք. Երևան