ԲԴԽ-95-ԱՈ-26 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻՄԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԵՎ
2023 թվականի նոյեմբերի 20-ին, քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինների համալրման նպատակով դիմած անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի նիստում ներկայացնելու համար զեկուցող ընտրելու հարցը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով, 94-րդ հոդվածի 3-րդ մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-40-Ո-110 որոշման 13-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինների համալրման նպատակով դիմած անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի նիստում ներկայացնելու համար ընտրել զեկուցող` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. նոյեմբերի 20
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2023 թվականի նոյեմբերի 20-ի
թիվ ԲԴԽ-95-ԱՈ-26 որոշման
Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինների համալրման նպատակով դիմած անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի նիստում ներկայացնելու համար ընտրված զեկուցող
|
Բարձրագույն դատական խորհրդի զեկուցող անդամի ազգանունը, անունը: |
Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինների համալրման նպատակով դիմած անձի մասնագիտացումը, ազգանունը, անունը: |
|
Անդրեասյան Կարեն
|
(Կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժին) Մանուկյան Հարություն Սանթրոսյան Լիանա (Հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժին) Այվազյան Հասմիկ Բաղինյան Մարիաննա Գրիգորյան Կորյուն Հախվերդյան Վահե Մեսրոպյան Արգիշտի |