Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-96-Ո-291 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

                2023 թվականի նոյեմբերի 27-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով և 134-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                  Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

          1.Հանրապետության նախագահին առաջարկել  Հովսեփ Լևոնի Բեդևյանի թեկնածությունը՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու համար:

          2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

     ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

            

                                                                 Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

              2023թ. նոյեմբերի 27

                      ք. Երևան