ԲԴԽ-1-Ո-6 ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին հավելվածի 54-րդ կետի 27-րդ ենթակետի «զ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«զ. ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմ` կենտրոնական նստավայր` Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Օտյան 53/2, Գյումրու նստավայր` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7, Վեդու նստավայր` Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, ք.Վեդի, Արարատյան 55.».
2) Որոշման 1-ին հավելվածի 54-րդ կետի 27-րդ ենթակետի «է» պարբերությունից հանել «Մալաթիա-Սեբաստիա նստավայր՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Օտյան 53/2,» բառերը.
3) Որոշման 1-ին հավելվածի 54-րդ կետի 27-րդ ենթակետի «ժզ» պարբերությունում «Երկաթուղայինների 4» բառերը փոխարինել «Մելիք Ստեփանյան 3/2» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2019թ. հունվարի 9
ք. Երևան