Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-99-Ո-305 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 1-5-րդ մասերով, 101-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, 102-րդ հոդվածի 1-4-րդ մասերով, 103-րդ, 104-րդ, 105-րդ և 105.1-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

1․Սահմանել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման համար անցկացվող որակավորման գրավոր քննության ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները և գրավոր առաջադրանքների տարբերակների քանակը՝ համաձայն Հավելված 1-ի.

2․Սահմանել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման համար անցկացվող որակավորման գրավոր քննության կազմակերպման և անցկացման կարգը՝ այդ թվում քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից, տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը՝ համաձայն Հավելված 2-ի.

3․Սահմանել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման համար անցկացվող որակավորման գրավոր քննության հարցերի մշակման համար համապատասխան մասնագետ (մասնագետներ) կամ մասնագիտացված կազմակերպություն ընտրելու կարգը և նրանց առաջադրվող պահանջների կատարման կարգը՝ համաձայն Հավելված 3-ի.

4․Սահմանել քննական աշխատանքները ստուգելու և գնահատելու կարգը, գնահատման չափորոշիչները և գնահատման սանդղակը, որակավորման գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը, քննության արդյունքների բողոքարկումը և հանձնաժողովների ձևավորման կարգը՝ համաձայն Հավելված 4-ի.

5․Սահմանել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման համար անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների ստուգաթերթի ձևը՝ համաձայն Հավելված 5-ի.

6․Սահմանել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման համար անցկացվող որակավորման գրավոր քննության բողոքարկման արդյունքների ստուգաթերթի ձևը՝ համաձայն Հավելված 6-ի:

7․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                 

                                                                                             Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ                                   

                           

 

        2023թ. դեկտեմբերի  6

              ք. Երևան