Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-101-Ո-310 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ ԲԴԽ-101-Ն-39 որոշումը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                 Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

       1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

  1)Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «ժզ» պարբերության «,Մեղրու նստավայրինը՝ Հայաստանի Հանրապետություն, ք.Մեղրի, Զորավար Անդրանիկ 24/1 հասցեն» բառերը հանել,

  2) Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 21-րդ ենթակետի «թ» պարբերության «և Մեղրիի» բառերը հանել,

  3)Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.2-րդ կետի 32-րդ ենթակետն ուժը     կորցրած ճանաչել:

        2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023  թվականի դեկտեմբերի 14-ի թիվ ԲԴԽ-101-Ն-39 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

         Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

                                                                                                                                       2023թ. դեկտեմբերի 14

                                                                                                                                                     ք. Երևան