ԲԴԽ-102-Ո-312 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՏԻԳՐԱՆ ՓՈԼԱԴՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2023 թվականի դեկտեմբերի 15-ին, դռնփակ նիստում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 14-ին ներկայացված «Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Ռոբերտի Փոլադյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» և «Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Ռոբերտի Փոլադյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 1/9-12-2023 և թիվ 1/9-13-2023 միջնորդությունները բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ ԲԴԽ-102-Ո-Ք-1 և թիվ ԲԴԽ-102-Ո-Ք-2 որոշումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 86-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2023թ. դեկտեմբերի 15
ք. Երևան