ԲԴԽ-11-Ո-22 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «ժբ» պարբերության «Արթիկի նստավայրինը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Արթիկ, Բաղրամյան 40 հասցեն,» բառերը հանել,
2)Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «ժգ» պարբերության «Տաշիրի նստավայրինը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Տաշիր, Ջահուկյան 19 հասցեն,» բառերը հանել,
3)Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «ժե» պարբերության «Մարտունու նստավայրինը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Մարտունի, Շահումյան 9 հասցեն,» բառերը հանել,
4)Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «ժզ» պարբերության «,Սիսիանի նստավայրինը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Սիսիան, Գարեգին Նժդեհի 6 հասցեն» բառերը հանել,
5)Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 21-րդ ենթակետի «է» պարբերության «Մարտունու,» բառը հանել,
6)Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 21-րդ ենթակետի «ը» պարբերության «Տաշիրի,» բառը հանել,
7)Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 21-րդ ենթակետի «թ» պարբերության «,Սիսիանի» բառը հանել,
8)Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 21-րդ ենթակետի «ժ» պարբերության «,Արթիկի» բառը հանել,
9)Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.2-րդ կետի 21-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
10)Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.2-րդ կետի 26-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
11) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.2-րդ կետի 31-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
12)Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.2-րդ կետի 35-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 12-ի թիվ ԲԴԽ-11-Ն-6 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. փետրվարի 12
ք. Երևան