ԲԴԽ-20-Ո-48 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍՈՒՐԵՆ ՄՆՈՅԱՆԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎ
Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանի, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանի և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի համաձայնությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի մարտի 4-ից ապրիլի 19-ը ներառյալ։
2. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի մարտի 4-ից մայիսի 6-ը ներառյալ։
3. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի մարտի 13-ից ապրիլի 19-ը ներառյալ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. մարտի 1
ք. Երևան