Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-20-Ո-47 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՂՎԱՆ ԱԼԲԵՐՏԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՀԻՄՔՈՎ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի լիազորությունները կասեցված դատավոր Աղվան Ալբերտի Պետրոսյանի մահվան հանգամանքը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 160-րդ հոդվածի 4-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Մահվան հանգամանքի հիմքով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի լիազորությունները կասեցված դատավոր Աղվան Ալբերտի Պետրոսյանի լիազորությունները 2024 թվականի փետրվարի 21-ից համարել դադարած:

             

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                     Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ         

 

 

 

                2024թ. մարտի 1

                        ք. Երևան