Ընթացիկ որոշումներ
ԲԴԽ-3-Ո-14 ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք»¦ սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, Կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 706-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հաստատել`
- Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի.
- Վճռաբեկ դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 3-ի.
- Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 4-ի.
- Վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 5-ի.
- Վերաքննիչ վարչական դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 6-ի.
- Վարչական դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 7-ի.
- Սնանկության դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 8-ի.
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 9-ի.
- Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 10-ի.
- Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 11-ի.
- Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 12-ի.
- Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 13-ի.
- Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 14-ի.
- Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 15-ի.
- Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 16-ի.
- Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 17-ի.
- Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 18-ի.
- Դատական կարգադրիչների ծառայության 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 19-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2019թ. հունվարի 17
ք. Երևան