ԲԴԽ-25-Ն-10 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՊԱՀՄԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 5.1-ին կետը, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԲԴԽ-65-Ո-165 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահների կողմից գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ սահմանված կարգով նախատեսված կանոնները տարածվում են 2024 թվականի հունվարի 3-ից մշտադիտարկման ենթակա գործերի քննության ողջամիտ ժամկետների նկատմամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. մարտի 18
ք. երևան