Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-41-Ո-97 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍԱԹԵՆԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՐՓԻՆԵ ՇՏՈՅԱՆԻՆ, ՀԱՅԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՍԵՆ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵ

      Քննարկելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը և նույն դատարանի դատավորներ Սաթենիկ Անդրեասյանի, Արփինե Շտոյանի, Հայկ Իսրայելյանի և Արսեն Գեղամյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սաթենիկ Անդրեասյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի ապրիլի 15-ից ապրիլի 26-ը ներառյալ:

2. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հայկ Իսրայելյանին և Արսեն Գեղամյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 70%-ի չափով նվազեցման տոկոսաչափ, իսկ դատավոր Արփինե Շտոյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 80%-ի չափով նվազեցման տոկոսաչափ՝ 2024 թվականի ապրիլի 15-ից ապրիլի 26-ը ներառյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

         ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

                                                                        

                 

           2024թ. ապրիլի 11

                   ք. Երևան