Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-51-Ո-108 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ ԲԴԽ-31-Ո-74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                  Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

        1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի «Դատական դեպարտամենտում դատական ծառայության, հայեցողական պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-31-Ո-74 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

  1. Որոշման 3-րդ հավելվածի 49-րդ, 112-րդ, 114-րդ և 125-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,
  2. Որոշման 3-րդ հավելվածի 64-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «5» թվով,
  3. Որոշման 3-րդ հավելվածի 98-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «4» թվով,
  4. Որոշման 3-րդ հավելվածի 118-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով:


    2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                       

                                                                                                                                                                  Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

          2024թ. մայիսի 13

                 ք. Երևան