Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-78-Ո-155 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՀԱԿՈԲ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ԷԴԳԱՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հակոբ Մանուկյանի և Էդգար Մանասյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատարի գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                                Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

  1. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի օգոստոսի 19-ից օգոստոսի 30-ը ներառյալ:
  2. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Մանասյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի օգոստոսի 19-ից օգոստոսի 30-ը ներառյալ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

      ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                                                                                          Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

                                                                                                                                             

            2024թ. օգոստոսի 12

                    ք. Երևան