ԲԴԽ-79-Ո-156 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏ
Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ռեզերվային դատավոր Կարինե Դավթյանի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Սամվել Մարդանյանի և Նարեկ Բադալյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունները, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատարների գրությունները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի օգոստոսի 19-ից սեպտեմբերի 19-ը ներառյալ:
- Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ռեզերվային դատավոր Կարինե Դավթյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ:
- Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Սամվել Մարդանյանի և Նարեկ Բադալյանի անուն-ազգանունները հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի օգոստոսի 15-ից օգոստոսի 19-ը ներառյալ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. օգոստոսի 14
ք. Երևան