ԲԴԽ-80-Ո-157 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-78-Ո-155 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի օգոստոսի 12-ի «Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հակոբ Մանուկյանի և Էդգար Մանասյանի անուն-ազգանունները գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու մասին» թիվ ԲԴԽ-78-Ո-155 որոշման 1-ին և 2-րդ կետերում «օգոստոսի 30-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 21-ը» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. օգոստոսի 22
ք. Երևան