Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-81-Ո-160 ՈՐՈՇՈՒՄ ԳՈՀԱՐ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՖԻԴԱՆՅԱՆԻ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ
Գոհար Խաչատուրի Ֆիդանյանի կողմից 23.08.2024 թվականին ներկայացված՝ Արմավիրի մարզի առաջին
ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի վերաբերյալ դիմումը և
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ
հոդվածի 1-ին մասով, 35-րդ հոդվածի 2-րդ մասով Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                         Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. 2024 թվականի օգոստոսի 26-ից Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության
դատարանի նախագահ Գոհար Խաչատուրի Ֆիդանյանի՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության դատարանի նախագահի լիազորությունները համարել դադարած:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                                 Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2024թ. օգոստոսի 26
ք. Երևան