Նորմատիվ որոշումներ

ԲԴԽ-84-Ն-34 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

                                                                                                                                Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

  1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

  1. Որոշման 1-ին հավելվածի 7-րդ աղյուսակի «Քրեական մասնագիտացում» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակի «Կիրակոսյան Մակար Գեղամի» բառերը  փոխարինել «Ռուշանյան Սերժ Արտյոմի» բառերով,
  2. Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «Քրեական մասնագիտացում» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Ռուշանյան Սերժ Արտյոմի» բառերը  փոխարինել «Կիրակոսյան Մակար Գեղամի» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                                                         Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 2024թ. սեպտեմբերի 9

                         ք. Երևան