Նորմատիվ որոշումներ
ԲԴԽ-86-Ն-35 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
- Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (Այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1)Հավելված 3-ի «ա» աղյուսակի 12-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Գոհար Ֆիդանյան» բառերը հանել,
2)Հավելված 3-ի «ա» աղյուսակի 15-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Սուրեն Բաղդասարյան» բառերը փոխարինել «Մուշեղ Հարությունյան» բառերով,
3)Հավելված 3-ի «ա» աղյուսակի 16-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Սարգիս Արմենակյան» բառերը փոխարինել «Մակար Կիրակոսյան» բառերով,
4)Որոշման Հավելված 3-ի «գ» աղյուսակի 1-ին կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Ելիզավետա Դանիելյան» բառերը փոխարինել «Նաիրա Հովսեփյան» բառերով,
5)Որոշման Հավելված 3-ի «դ» աղյուսակի 3-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան» բառերը փոխարինել «Վերաքննիչ քրեական դատարան» բառերով, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Գոռ Թորոսյան» բառերը փոխարինել «Նարինե Հովակիմյան» բառերով,
6)Որոշման Հավելված 3-ի «ե» աղյուսակի 3-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերը փոխարինել «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան» բառերով, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Մարգարիտա Հարթենյան» բառերը փոխարինել «Կարեն Ամիրյան» բառերով,
7)Որոշման Հավելված 3-ի «ե» աղյուսակի 4-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Արթուր Ստեփանյան» բառերը փոխարինել «Դանիել Մխեյան» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. սեպտեմբերի 23
ք. Երևան