Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-102-Ո-229 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ ԲԴԽ-31-Ո-74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                              Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

  1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի «Դատական դեպարտամենտում դատական ծառայության, հայեցողական պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-31-Ո-74 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

    1) Որոշման 3-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 123.3.4.1-ին կետով.

«

123.3.4.1.

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի քարտուղար

մասնագիտական, 6-րդ

1

                                                                                                      »,

          2)Որոշման 3-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 123.10.4.1-ին կետով.

«

123.10.4.1.

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավար

մասնագիտական, 6-րդ

1

                                                                                                      »,

   3) Որոշման 3-րդ հավելվածի Ընդամենը՝ տողի «Հաստիքների քանակը» սյունակի «526» թիվը փոխարինել «528» թվով,

   4) Որոշման 4-րդ հավելվածի 19-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի  «10» թիվը փոխարինել «11» թվով,
   
   5) Որոշման 4-րդ հավելվածի Ընդամենը՝ տողի «Հաստիքների քանակը» սյունակի «362» թիվը փոխարինել «363» թվով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                                                                         Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

        

         2024թ. հոկտեմբերի 31

                    ք. Երևան