Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-103-Ո-230Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԵ ԴՈԼՄԱԶՅԱՆԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՅԱՋՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         Քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի և Վարչական դատարանի դատավոր Լուսինե Բոյաջյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունները, Հակակոռուպցիոն և Վարչական դատարանների նախագահների համաձայնությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

 

                                                                                                                                ՈՐՈՇՈՒՄ է

   1․ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի նոյեմբերի 6-ից մինչև 2025 թվականի հունվարի 7-ը ներառյալ:

   2․ Վարչական դատարանի դատավոր Լուսինե Բոյաջյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից Վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրի սպասարկման մասով՝ 2024 թվականի նոյեմբերի 6-ից մինչև  2025 թվականի հունվարի 7-ը ներառյալ:

   3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

       ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

           ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                                                                   Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

              2024թ. նոյեմբերի 5

                          ք. Երևան