ԲԴԽ-103-ԱՈ-6 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Լ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ ԲԴԽ-85-Ո-173 որոշմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Լիազորել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական Արմեն Գևորգի Խաչատրյանին, ապահովելու դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գրավոր քննության կազմակերպման և անցկացման աշխատանքների ողջ ընթացքը՝ վերջինիս վերապահելով Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ ԲԴԽ-85-Ո-173 որոշմամբ լիազոր ներկայացուցչին վերապահված իրավունքները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ․ նոյեմբերի 5
ք. Երևան