Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-104-Ո-236 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1551-Ա որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով և 89-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                      Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

 

  1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների թվակազմն ավելացնել 1 դատավորով՝ ընդհանուր 35 դատավոր։

  2. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ դատավորների թվակազմն ավելացնել 1 դատավորով՝ ընդհանուր 14 դատավոր:

  3. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ դատավորների թվակազմն ավելացնել 1 դատավորով՝ ընդհանուր 11 դատավոր:

  4. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ դատավորների թվակազմն ավելացնել 1 դատավորով՝ ընդհանուր 8 դատավոր:

  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

 

                                                                                                                                 Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

2024թ. նոյեմբերի 6

ք. Երևան