Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-105-Ո-241 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՐՏՅՈՄ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ, ԱՐՓԻՆԵ ՇՏՈՅԱՆԻՆ, ՀԱՅԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՍԵՆ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Քննարկելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արտյոմ Ավետիսյանի, Արփինե Շտոյանի, Հայկ Իսրայելյանի և Արսեն Գեղամյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                                 ՈՐՈՇՈՒՄ է

   1. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արտյոմ Ավետիսյանին, Արփինե Շտոյանին, Հայկ Իսրայելյանին և Արսեն Գեղամյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 80%-ի չափով նվազեցման տոկոսաչափ 2024 թվականի նոյեմբերի 8-ից նոյեմբերի 22-ը ներառյալ:

   2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

            

    

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                                                Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

          

                                                                                   

 

         2024թ. նոյեմբերի 7

                  ք. Երևան