Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-106-Ո-259 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ ԲԴԽ-31-Ո-74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                                Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

 1․ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի «Դատական դեպարտամենտում դատական ծառայության, հայեցողական պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-31-Ո-74 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

   1) Որոշման 3-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 123.3.2.1-ին կետով.

«

123.3.2.1.

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի քարտուղար

մասնագիտական, 6-րդ

1

                                                                                                      »,

   2) Որոշման 3-րդ հավելվածի 123.7.1-ին կետի «Հաստիքների քանակը» սյունակի  «34» թիվը փոխարինել «35» թվով,

   3) Որոշման 3-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 123.10.2.1-ին կետով.

«

123.10.2.1.

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավար

մասնագիտական, 6-րդ

1

                                                                                                      »,

   4) Որոշման 3-րդ հավելվածի 123.11.1-ին կետի «Հաստիքների քանակը» սյունակի  «34» թիվը փոխարինել «35» թվով,

   5) Որոշման 3-րդ հավելվածի «Ընդամենը՝» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «528» թիվը փոխարինել «532» թվով,

   6) Որոշման 4-րդ հավելվածի 10.1-ին կետի «Հաստիքների քանակը» սյունակի  «35» թիվը փոխարինել «36» թվով,

   7) Որոշման 4-րդ հավելվածի 12-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի  «13» թիվը փոխարինել «14» թվով,

   8) Որոշման 4-րդ հավելվածի «Ընդամենը՝» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «363» թիվը փոխարինել «365» թվով:

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

           ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                                                       Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

        

         2024թ. նոյեմբերի 11

                ք. Երևան