ԲԴԽ-111-Ն-41Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
-
Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 5-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառից հետո լրացնել «/անչափահասների վարույթներ/» բառերը,
-
Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 34-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառից հետո լրացնել «/համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ վարույթներ/» բառերը,
-
Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«
|
6. |
քաղաք Չարենցավան |
Կոտայքի մարզի վարչական տարածք |
Վարոսյան Արմեն Աշոտի |
Քրեական |
»,
-
Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի Ընդհանուրը՝ տողի «12» թիվը փոխարինել «13» թվով,
-
Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«
|
6. |
|
|
|
|
»,
-
Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի Ընդհանուրը՝ տողի «13» թիվը փոխարինել «14» թվով,
-
Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«
|
7. |
քաղաք Ստեփանավան |
Լոռու մարզի վարչական տարածք |
Սուղյան Վարդան Զաուրի |
Քրեական |
,
-
Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի Ընդհանուրը՝ տողի «13» թիվը փոխարինել «14» թվով,
-
Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«
|
6. |
|
|
|
|
»,
-
Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի Ընդհանուրը՝ տողի «10» թիվը փոխարինել «11» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ
Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆ
2024թ. նոյեմբերի 26
ք. Երևան