Նորմատիվ որոշումներ

ԲԴԽ-114-Ն-43 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

                                                                                                       
                                                                                                 Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

      1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

  1. Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 6-րդ կետի «Նստավայր» սյունակի «Կենտրոն» բառը փոխարինել «Ավան» բառով, իսկ «Դատավոր» սյունակի «Գրիգորյան Տաթևիկ Հրաչի» բառերը փոխարինել «Կարապետյան Արտակ Հայկի» բառերով,
  2. Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-րդ կետով.

«

  35․

 

 

 

 

                                                                                                                                                             »,

  1. Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի Ընդհանուրը՝ տողի «34» թիվը փոխարինել «35» թվով,
  2. Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «Քրեական մասնագիտացում» բաժնի 1-ին կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Հրազդան» բառը փոխարինել «Աբովյան» բառով,
  3. Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«

   7.

 

 

 

 

                                                                                                                                                             »,

  1. Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի Ընդհանուրը՝ տողի «13» թիվը փոխարինել «14» թվով,
  2. Որոշման 1-ին հավելվածի 7-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«

6.

 

 

 

 

                                                                                                                         »,

  1. Որոշման 1-ին հավելվածի 7-րդ աղյուսակի Ընդհանուրը՝ տողի «10» թիվը փոխարինել «11» թվով,
  2. Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«

4.

 

 

 

 

                                                                                                                         »,

  1. Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի Ընդհանուրը՝ տողի «7» թիվը փոխարինել «8» թվով,
  2.  Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «Քրեական մասնագիտացում» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Կարապետյան Արտակ Հայկի» բառերը հանել,
  3. Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Նստավայր» սյունակը լրացնել «քաղաք Կապան» բառերով,  «Սպասարկման տարածք» սյունակը լրացնել «Կապանի, Մեղրիի վարչական տարածքներ» բառերով,  «Դատավոր» սյունակը լրացնել «Դավթյան Կարինե Արմանի» բառերով, իսկ  մասնագիտացում սյունակը լրացնել «Քրեական» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                                                         Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

 2024թ. դեկտեմբերի 9

                         ք. Երևան