Նորմատիվ որոշումներ

ԲԴԽ-114-Ն-44 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ ԲԴԽ-98-Ն-35 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                           Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

1. Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 4-ի «Առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատավորների ներքին աշխատանքային կարգապահության կանոններ սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-98-Ն-35 որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ լրացումները.

  1. Որոշման Հավելվածը լրացնել նոր 6.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

6.1. Սույն գլխի 7-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 18-րդ կետերով սահմանված կանոնները տարածվում են Դատավորների վրա այն դեպքում, երբ Դատավորի աշխատանքի չներկայանալու ժամերի ընդհանուր տևողությունը ամսվա ընթացքում գերազանցում է 40 ժամը: Նշված ժամկետում չեն հաշվարկվում սույն գլխի 12-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերով, ինչպես նաև Դատավորի անաշխատունակության դեպքով պայմանավորված ժամանակահատվածը:

  1. Որոշման Հավելվածը լրացնել նոր 14.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

14.1. Սույն գլխի 6.1-ին կետով սահմանված հանգամանքն ի հայտ գալու դեպքում Դատարանի նախագահը գրավոր կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է Դատավորին՝ վերջինիս աշխատանքի արդյունավետությունը բարելավելու, ինչպես նաև դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Դատավորի նկատմամբ սույն գլխի 7-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 18-րդ կետերով սահմանված կանոնների տարածման վերաբերյալ՝ վեց ամիս ժամկետով::

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

   ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

              ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                 

                                                                                                                                Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

    2024թ. դեկտեմբերի 9 

            ք. Երևան