Նորմատիվ որոշումներ

ԲԴԽ-8-Ն-3 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ ԲԴԽ-81-Ն-32 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

                                                                                                                         Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

      1․ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի օգոստսի 26-ի «Դատավորի գործունեության գնահատման կարգը և ժամկետները, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը, մեթոդաբանությունը, սանդղակները և գնահատման թերթի ձևը սահմանելու և Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ ԲԴԽ-53-Ն-9 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ ԲԴԽ-81-Ն-32 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․

          1) Որոշման 3-րդ հավելվածի «Մեթոդաբանություն դատավորի գործունեության գնահատման» վերտառությամբ աղյուսակի «1. Դատավորի աշխատանքի որակ և արհեստավարժություն» գլխի «1.1 Դատական ակտը հիմնավորելու կարողությունը» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

      2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                                            Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

                 2025թ. հունվարի 23

                  ք. Երևան