Նորմատիվ որոշումներ

ԲԴԽ-25-Ն-11 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 12-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակը լրացնել «Հովհաննես Մելքոնյան» բառերով:

 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող    օրվանից:

 

 

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                   Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

                                                                                           

 2025թ. ապրիլի 14

                       ք. Երևան