Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-57-Ո-109 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԺՈՐԱ ՉԻՉՈՅԱՆԻ ԵՎ ՍՈՒՍԱՆՆԱ ԳԶՈԳՅԱՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՀԱԿՈԲ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՈՒՆ

 

       Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Ժորա Չիչոյանի և Սուսաննա Գզոգյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունները և նույն դատարանների նախագահների համաձայնությունները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի   2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

 

                                                                                                                ՈՐՈՇՈՒՄ է

  1.   Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանի անուն-ազգանունը, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների, հանել գործերի բաշխման համակարգչային ծրագրի ցանկից՝ 2025 թվականի սեպտեմբերի 9-ից 2025 թվականի նոյեմբերի 10-ը ներառյալ:
  2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանի անուն-ազգանունը, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների, հանել գործերի բաշխման համակարգչային ծրագրի ցանկից՝ 2025 թվականի սեպտեմբերի 3-ից 2025 թվականի նոյեմբերի 3-ը ներառյալ:
  3. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2025 թվականի սեպտեմբերի 3-ից 2025 թվականի հոկտեմբերի 3-ը ներառյալ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

        ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

           ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                         Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

 

 

 2025թ. սեպտեմբերի 2

                      ք. Երևան