ԲԴԽ-72-Ո-136 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱԻՐԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳՆԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ
Քննարկելով Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գնել Գասպարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Անուշավան Մուշեղյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունները, ինչպես նաև նույն դատարանների նախագահների համաձայնությունները և
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
- Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2025 թվականի հոկտեմբերի 15-ից 2026 թվականի ապրիլի 15-ը ներառյալ:
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գնել Գասպարյանի անուն-ազգանունը, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների, հանել գործերի բաշխման համակարգչային ծրագրի ցանկից՝ 2025 թվականի հոկտեմբերի 15-ից 2025 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ:
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Անուշավան Մուշեղյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2025 թվականի հոկտեմբերի 15-ից 2025 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2025թ. հոկտեմբերի 14
ք. Երևան