ԲԴԽ-15-Ո-57 ՈՐՈՇՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի և Հաագայի տեղական կառավարման Ակադեմիայի կողմից ներկայացված հրավերները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. «Արդարադատության կառավարում» թեմայով կազմակերպվող քննարկումներին մասնակցելու նպատակով սույն թվականի մարտի 22-ից մինչև մարտի 29-ը ներառյալ Նիդերլանդների Թագավորության մայրաքաղաք Ամստերդամ գործուղման ծախսերը (գիշերավարձ, օրապահիկ և գործուղման հետ կապված այլ ծախսեր) հատուցելու նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» ծրագրի 11018 «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» միջոցառումից Դատական դեպարտամենտին հատկացնել 1 130 860 (մեկ միլիոն հարյուր երեսուն հազար ութ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 422200 «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2019թ. մարտի 11
ք. Երևան