Աշխատակարգային որոշումներ
ԲԴԽ-2-ԱՈ-1 ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՅՆ ԵՐԿԱՄՍՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 1-ին, 94-րդ հոդվածի 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
- Հավանություն տալ դատական իշխանության պաշտոնական կայքի նախնական կառուցվածքին և այն փորձնական գործարկել:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին՝ երկամսյա ժամկետում ապահովել դատական իշխանության պաշտոնական կայքի փորձնական գործարկումը, վերհանել հնարավոր թերությունները և դատական իշխանության պաշտոնական կայքի կառուցվածքի վերջնական տարբերակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի հաստատմանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2018թ. ապրիլի 16
ք. Երևան