Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-36-Ո-83 ՈՐՈՇՈՒՄ ՓԱԿ ԳԱՂՏՆԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՓԱԿ ԳԱՂՏՆԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2019 թվականի մայիսի 24-ին, դռնփակ նիստում, քննարկելով դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով,  109-րդ հոդվածի 9-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. 2019 թվականի մայիսի 22-ին, մայիսի 23-ին և մայիսի 24-ին Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցած հարցազրույցների արդյունքների ամփոփման նպատակով 2019 թվականի մայիսի 24-ին կայացած փակ գաղտնի քվեարկությունների արդյունքում կազմել և հաստատել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը՝ քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժիններով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ             

Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

2019թ. մայիսի 24

ք. Երևան