ԲԴԽ-37-ԱՈ-26 ՈՐՈՇՈՒՄ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանի՝ «Վեճը հաշտությամբ լուծելու վերաբերյալ» առաջարկը, հաշվի առնելով, որ առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում մեկ այլ առաջին ատյանի դատարանի դատավորի նշանակումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 119-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում, նույն հոդվածով սահմանված կարգով և այդ հարցի լուծումը հաշտության միջոցով ենթակա չէ կարգավորման, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒՄ Է
1. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանի՝ «Վեճը հաշտությամբ լուծելու վերաբերյալ» առաջարկը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ
2019թ. մայիսի 30
ք. Երևան